copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:07 28-04-2023

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը

Մանուկյանների ընտանիքի համար կյանքը 44-օրյա պատերազմից հետո բաժանվել է առաջի և հետոյի։ Պատերազմից առաջ իրենք երջանիկ էին, ընտանիքում բացականեր չկային։ Պատերազմում Մանուկյանները կորցրել են իրենց 19-ամյա որդուն։

Պավել Մանուկյանը (Պաշը) 1.2 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Պաշը աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, ստացել ծանր վիրավորում։ Բեկորային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց՝ հոկտեմբերի 2-ին, մահացել է։

Մոր գրկում քնած գեղեցկուհին Էմմին է, ում ծնունդով Մանուկյանների ընտանիքում նոր լույս է բացվելու։ 22 տարի անց Հասմիկ Մանուկյանը մայրացել է։



Տիկին Հասմիկը արցունքները զսպելով ասում է՝ Պավելի կյանքի շարունակությունը նա է, հավասարակշռությունը պահող այս մարդուկը։ Մոր երազներում, մտքերում, հոգում Պավելն ապրում է։ Լուսանկարները մշտապես տիկին Հասմիկի հետ են, հիմա կարոտը լուսանկարներից է առնում։ Հիմա իրենց երջանիկ օրերի հիշողություններն են ապրեցնում։ Որդեկորույս Մանուկյանների համար բարդ որոշում էր երեխա ունենալը, բայց դժվարությունները հաղթահարելու կամքը զորեղ գտնվեց... Հղիության 9 ամիսների ընթացքում եղել է բժիշկների հսկողությամբ և մշտապես հոգատարությամբ շրջապատված։



Պավելի քույրիկին Էմմի են անվանել, Էմմին Մանուկյանների երրորդ դուստրն է, մյուս քույրերը 29 և 27 տարեկան են, երկուսն էլ ունեն երկու երեխաներ։ Չորս թոռնիկներից հետո իր դստեր ծնունդը ուրիշ զգացողություն ու սեր է ավելացնելու ընտանիքում։ Տիկին Հասմիկն ասում է, որ պատերազմից հետո երեխաներ շատ պիտի ծնվեն․ կորուստի պատասխանը ծնունդն է։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին