copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 28-04-2023

Բայդենը վերջնականապես կկործանի ԱՄՆ-ն, եթե վերընտրվի նախագահի պաշտոնում. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետության գործող նախագահ Ջո Բայդենը վերջնականապես կկործանի երկիրը, եթե երկրորդ ժամկետով վերընտրվի նախագահի պաշտոնում։ Ինչպես փոխանցում է ամերիկյան Newsmax հեռուստաալիքը, այս մասին Թրամփն ասել է Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։

«Հաշվի առնելով նրա չարաբաստիկ նախագահությունը՝ գրեթե անհնար էր պատկերացնել, որ Ջո Բայդենը նույնիսկ կմտածեր երկրորդ ժամկետով առաջադրվելու մասին»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը, որ նա առաջադրելու է իր թեկնածությունը 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։

Թրամփը հեգնել է, որ Բայդենը նախապես ձայնագրված տեսահոլովակում ասել է՝ ցանկանում է ավարտել այն, ինչ սկսել է: «Նա ցանկանում է ավարտին հասցնել մեր երկրի կործանումը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը, ով նույնպես մտադիր է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։

ԱՄՆ նախկին նախագահը խոստեցել , որ այլևս «կոռումպացված» չի անվանի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով 2016 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակիցն էր՝ Դեմոկրատական ​​կուսակցությունից։ Թրամփը նշել է, որ այժմ այդ մականունով կդիմեն Բայդենին՝ կարծիք հայտնելով, որ «ամերիկյան քաղաքականության մեջ չկա ավելի կոռումպացված և անազնիվ մարդ, քան գործող նախագահը»: Նա հերթական ԱՄՆ նախագահին անվանել է «ապաշնորհ քաղաքական գործիչ, ով երկիրը հասցրել է անկման վիճակի»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ապրիլի 25-ին Բայդենը պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Վերընտրվելու դեպքում վերջինս կսկսի իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը 82 տարեկան հասակում։ Սա նրան կդարձնի պատմության մեջ ամենատարեց ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օրեր առաջ ասել էր, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու շանս չունի, իսկ գործող նախագահ Ջո Բայդենը ունակ է հաղթել Հանրապետական ​​կուսակցության ցանկացած թեկնածուի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի