copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:18 28-04-2023

Գորիսը դարձնում են դժբախտ ու դժգույն

Բերձորի միջանցքի փակման, ինչպես նաև մի շարք գյուղերում թշնամու առաջխաղացման հետևանքով՝ Գորիսում ծանր իրավիճակ է ստեղծվել:

Սյունիքի մեր աղբյուրը հայտնում է, որ Գորիսը ևս ոչ պակաս շրջափակման մեջ է: Ծանր է ոչ միայն մարդկանց հոգեբանական, այլև սոցիալ-տնտեսական վիճակը:

Դեռևս Շուռնուխի հատվածում ճանապարհը զավթելուց հետո, այնուհետև Տեղ, Կոռնիձոր համայնքներում տեղի ունեցած դեպքերից հետո բազմաթիվ սյունեցիներ արտագաղթում են՝ զուտ փրկվելու, անվտանգության նկատառումով:

Դրանից բացի՝ բազմաթիվ հյուրանոցներ, տարբեր ընկերություններ արդեն իսկ փակվել են այցելուների պակասի, շրջանառության նվազման հետևանքով: Իսկ սա, բնականաբար, հանգեցրել է գործազրկության աճի:

Շատ տնտեսվարողներ իրենց բիզնեսները տեղափոխել են Կապան, օրինակ՝ հացի արտադրամասեր, փռեր, խանութներ:

Հայտնի, կայացած, միլիոններ արժեցող բիզնեսներ ունեցողներն էլ այսօր իրենց ընկերությունները չեն կարողանում վաճառել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը