copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:09 27-04-2023

Որ կանոնավոր չվերթներ լինեն, լավ կլինի. կապանցիները ոգևորված են

Երեկ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին՝ Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք է իրականացրել L410 օդանավը։ Գնել Սանոսյանն ասել էր, որ այս թռիչքը բավական շատ կարևորում են։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով օդաչուները փորձարկել են այն, ինչը թղթային սխեմաներով կար։

Կապան համայնքի բնակիչ Դավիթ Դավթյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բնակիչները ոգևորված են փորձնական թռիչքից և հույս ունեն, որ դա հետագայում սիստեմատիկ բնույթ կկրի, և իրենք կկարողանան օդանավով գալ Երևան և վերադառնալ Կապան։

«Որ լինեն չվերթներ, լավ կլինի, բայց դեռ ճշտվում է գինը։ Պարզ չէ, չեմ կարող ասել՝ հետո ոնց կլինի, բայց որ նախաձեռնությունը լավն է, դա փաստ է»,- ասաց Դավթյանը։

«Տրանսպորտով 7 ժամում նոր հասնում ենք Կապան, իսկ օդանավով 45 րոպեում կհասնենք»,- ասաց Դավթյանը։

Հարցին, թե ինչ է կարծում՝ օդանավով տեղափոխվելիս կկարողանան գումար խնայել, Դավթյանն ասաց. «Չեմ կարող ասել, օդանավի տեղափոխման արժեքը չգիտեմ, իսկ տրանսպորտը 7000 դրամ է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին