Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 27-04-2023

Աշխարհի բարդ իրավիճակը ՀԱՊԿ-ի առջև դնում է պաշտպանական ներուժի մեծացման խնդիրը. Մանտուրով

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար, ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի ղեկավար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ աշխարհում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը կազմակերպության առջև դնում է միավորման շրջանակներում պաշտպանական ներուժի ինտենսիվ մեծացման խնդիրը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Դուշանբեում կայացած հանձնաժողովի հերթական նիստի բացման ընթացքում Մանտուրովն ասել է, որ այդ նպատակին հասնելու հիմնական միջոցներից մեկը գիտաարտադրական համագործակցության զարգացումն է ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, դրա արդիականացման և նորոգման ուղղությամբ։

«Մենք հանդիպում ենք աշխարհաքաղաքական անկայունության բարդ ժամանակաշրջանում, դա է՛լ ավելի հրատապ է դարձնում ՀԱՊԿ պետությունների պաշտպանական ներուժի ինտենսիվ մեծացման խնդիրը: Եվ այդ նպատակին հասնելու հիմնական միջոցներից մեկը գիտաարտադրական համագործակցության զարգացումն է ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, դրա արդիականացման և նորոգման ուղղությամբ»,- ասել է նա։

Մանտուրովը հայտնել է, որ այս ուղղությամբ աշխատանքն ընթանում է երկար տարիներ, սակայն գործընկերության համար հնարավորություններն իրականացվել ոչ լրիվ ծավալով։ Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կքննարկվեն պաշտպանական ձեռնարկությունների հետագա ինտեգրման մի ամբողջ շարք առաջարկներ՝ հաշվի առնելով ազգային շահերը։

Վերջինս նաև հավելել է, որ անհրաժեշտ է մեծացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման շեշտադրումները։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել