copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:15 27-04-2023

Աքկույու ԱԷԿ-ը ՌԴ-ի և Թուրքիայի միջև իրականացված կարևորագույն համատեղ նախագիծն է. Պուտինը՝ Էրդողանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ «Աքկույու» ատոմակայանը Մոսկվայի և Անկարայի միջև իրականացված կարևորագույն համատեղ նախագիծն է, որը թույլ է տալիս զարգացնել տնտեսական և հարևանական կապերը։

Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է ատոմակայանի առաջին էներգաբլոկի վառելիքի բեռնման արարողության ժամանակ, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին մասնակցել է տեսակապի ձևաչափով։

«Շեշտում եմ, որ սա առաջնային ծրագիր է, այն բերում է և՛ փոխադարձ տնտեսական օգուտներ, և՛, իհարկե, օգնում է ամրապնդել մեր երկու պետությունների միջև բազմաբնույթ գործընկերությունը, որը հիմնված է բարիդրացիության, միմյանց շահերի փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- ասել է Պուտինը։

Վերջինս հայտնել է, որ Աքքույու ատոմակայանի կառուցումը ևս մեկ համոզիչ օրինակ է այն բանի, թե որքան շատ բան է անում Էրդողանը իր երկրի , նրա տնտեսության աճի և Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար։ «Ուզում եմ ուղղակիորեն ասել. Դուք գիտեք, թե ինչպես դնել հավակնոտ նպատակներ և վստահորեն շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Մեր կողմից մենք, անշուշտ, աջակցում ենք այս վերաբերմունքին»,- հայտարարել է նա։

Արարողության ժամանակ Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային երկրաշարժից հետո վերակառուցման համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի Թուրքիայի բնական գազի կարիքները հոգալու համար։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապի ձևաչափով միասին մասնակցել է Ռուսաստանի աջակցությամբ կառուցված թուրքական առաջին՝ Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկի վառելիքի բեռնման արարողությանը։ Արարողության ընթացքում Էրդողանը երկու օր անց առաջին անգամ է հայտնվել հեռուստաէկրաններին, այն բանից հետո, երբ ապրիլի 25-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում իր ինքնազգացողությունը վատացել էր, ինչի հետևանքով հարցազրույցը նախատեսվածից շուտ էր ավարտվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի