copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:09 27-04-2023

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք 3-րդ նախագահի պաշտոնական էջից։

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին:

Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռևս խորհրդային տարիներից սկսած՝ իր ընտանիքի անդամների հետ միասին նշանակալի ավանդ է ունեցել Հայրենիքի զորացման գործում:

Բազմաթիվ են Նաջարյանների ընտանիքի բարերարությամբ Հայաստանում և Արցախում իրականացված ծրագրերը. մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչև Արցախյան ազատամարտի տարիները, վտանգելով իրենց կյանքը, նրանք աշխատում էին խրամատներում և վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես Հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով և կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու նպատակադրմամբ:

Անմնացորդ նվիրում և անսահման հոգատարություն ուներ Վարդգես Նաջարյանը հայկական բանակի հանդեպ: Նա վստահ էր՝ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, որոնց մասին պետք է հոգ տանել, ստեղծել նաև բուժօգնության առաջնակարգ պայմաններ:

Եվ այս համոզմունքով էր նա ապրում ու գործում:

Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի վաստակ ունեցող Վարդգես Նաջարյանի կորստյան ցավը, համոզված եմ, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կիսում են բոլորը:

Ըստ արժանվույն գնահատելով մեծ հայորդու և նրա ազնվազարմ տիկնոջ՝ Մերի Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը՝ տարիներ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նաջարյան ամուսինները պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Վարդգես Նաջարյանի ընտանիքիին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:

Աստված թող լուսավորի Վարդգես Նաջարյանի ազնիվ հոգին և սփոփանք ու մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին:

Վարգես Նաջարյանի՝ ազգային մեծ բարերարի և առաքինի, աշխատասեր, իմաստուն ու համեստ մարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։
Հանգչի՛ր խաղաղությամբ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից