Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:36 27-04-2023

Քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում Երևանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ անդրադարձել 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին՝ ընդգծելով գործուն փոխայցելությունները՝ նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ:

ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևը նույնպես անդրադարձել է հայ- ռուսական մշակութային համագործակցության ակտիվությանը և հույս հայտնել, որ այն առավել կխորանա և կլինի շարունակական:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ապրիլի 28-ին՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացման կարևորությանը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:

Համաժողովի շրջանակում ռուսաստանյան ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները վարպետության դասեր կանցկացնեն երևանյան բուհերում: Միջոցառումները կամփոփվեն «Մոսկվա» կինոթատրոնում Ռուսական կինոյի օրերի բացման արարողությամբ և ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ։ Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն Երևանում և Գյումրիում:

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են նաև մշակույթի ոլորտում հայ- ռուսական համագործակցության հնարավոր նախագծերը՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեստի և այլ ոլորտներում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել