Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 25-04-2023

ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։

Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքը լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով` Վրաստանը կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի քաղաքական և գործնական աջակցության վրա։

ՆԱՏՕ-ի պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սթոլթենբերգը հույս է հայտնել , որ Վրաստանը կկրկնապատկի իր ջանքերը՝ ներքին բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդավարական չափանիշները պահպանելու համար։

«Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, և դաշնակիցները լիովին աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություն»,- ասել է նա։

Ստոլտենբերգը հայտնել է, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության ամրապնդման հարցը։ Նա նշել է, որ ողջունում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները` հայտարարելով, որ երկիրը կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի շարունակական քաղաքական և գործնական աջակցության վրա:

«Մյուս կողմից, ես հույս ունեմ, որ Վրաստանը կկրկնապատկի իր ջանքերը ներքին բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդավարական չափանիշները պահպանելու համար։ Այդ իսկ պատճառով ես ողջունեցի «օտարերկրյա ազդեցության» օրինագիծը հետ կանչելու որոշումը, որն անհամատեղելի էր եվրատլանտյան արժեքներին և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։

Վրաց ժողովուրդը հստակ ցույց տվեց, որ ցանկանում է ունենալ ժողովրդավարական, բարգավաճ, ինտեգրված երկիր Եվրատլանտյան տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ն կշարունակի լինել ձեր գործընկերը, քանի որ դուք աշխատում եք իրականացնել այդ ձգտումները»,- ասել է Ստոլտենբերգը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան