Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:05 25-04-2023

Թուրքիայում միլիոնավոր ծպտյալ հայեր կան․ իր ինքնությունը բացահայտած Տիգրանի պատմությունը

Համբուրում եմ խաչս ու լաց լինում․ իր ինքնության մասին տասը տարի առաջ իմացած Տիգրանը ասում է, որ իր տոհմը Թուրքիայում երեք միլիոն է։

Տիգրան Մամիկոնյանցը հայերեն դեռ չի խոսում։ Ասում է՝ հասկանում է և սկսել է սովորել։

Տիգրանը 43 տարեկան է։ Ծնվել է Վան քաղաքի հարևանությամբ գտնվող Բագրևանդում։

«Ես մեր հայկական հողի վրա եմ ապրում և երբեք այլ տեղ չեմ գնա։ Ինչքան էլ խնդիրներ են եղել, չենք լքել մեր հողը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մամիկոնյանցը, ով տասը տարի առաջ է իմացել, որ հայ է։

Ասում է՝ ծնողները վախից դրդված չեն խոստովանել, որ հայ են․ «Ասել են՝ քուրդ ենք ու երբ իմացա՝ հայ եմ, վախ չկար ու ես վստահ էի։ Ես ուզում էի գալ Հայաստան ու հայկական անձնագիր ունենալ։ Անձնագիր դեռ չունեմ, բայց մկրտվել եմ։ Համբուրում եմ խաչս ու լաց լինում»։

Տիգրան Մամիկոնյանցը նշում է, որ Բագրևանդում, Վանում, Մուշում հազարավոր ծպտյալ հայեր կան, որոնք պետք է արթնանան ու միանան հայրենիքին։

«Մամիկոնյանց տոհմը 3 միլիոն է Թուրքիայում, պատկերացնում եք՝ ինչքան հայեր կան»,-ասում է։

Հիշում է մեծ տատին, որ թուրքական տարազ էր հագնում, բայց կռանում և աղոթում էր հայերեն։ Տիգրանը Հայաստան է եկել, որ իր հարգանքի տուրքը մատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հանդիպումը կազմակերպել էր «Արևմտյան Հայաստանի կառավարություն» կազմակերպության մշակույթի նախարար Ռուզաննա Խաչատրյանը, ով նաև թարգմանեց մեր զրույցը։



Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել