copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 22:49 22-04-2023

Չի բացառվում, որ ականի պայթյունի միջադեպն Ադրբեջանն օգտագործի և առաջնագծում սրացումներ հրահրի

Տեղեկատվական-քաղաքական այս աղմուկի շարունակման պարագայում չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում, ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Հատկանշական է, որ ադրբեջանական պաշտոնական տերմինաբանությունը ժամերի ընթացքում փոխվեց:

Ականի հետևանքով պայթյունը աստիճանաբար վերածվեց «Հայաստանի իրականացրած ահաբեկչության»:

Մի կողմից Ադրբեջանը խստացնում է շրջափակման պայմանները և խորացնում ծանր ճգնաժամը, մյուս կողմից` օգտագործում ցանկացած իրավիճակ, Հայաստանին ագրեսոր որակելու և Արցախի դեմ գործողությունները կոշտացնելու համար:

Տեղեկատվական-քաղաքական այս աղմուկի շարունակման պարագայում չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի:

Շատ բան կախված է նրանից, թե դաշտում խաղն ով ինչպես կտանի և միջազգային ընկալման առումով ինչպիսի ընկալում կստեղծի»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ