copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 21:44 22-04-2023

Փաշինյանը պետք է նայի մեր աչքերի մեջ․ զորամասի կացարանում այրված զինծառայողի մայր

Վարչապետի խորհրդականի հետ հանդիպել են Ազատ գյուղում՝ զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված մի քանի զինծառայողների ծնողներ։

Ինժեներասակրավորային վաշտի զինծառայող, հրդեհի զոհ դարձած Գոռ Մարտիրոսյանի մայրը Oragir.News-ի հետ զրույցում փոխանցեց, որ վարչապետի խորհրդականը ծնողներին հորդորել է սպասել մինչև անցնի ապրիլի 24-ը․

«Ոչ մի բան այլևս չենք ակնկալում, անընդհատ ասում են՝ սպասեք։ Ծնողները ջղայնացան ու հունից դուրս եկան։ Հնար չկա, որ Փաշինյանը գա ու խոսի մեզ հետ։ Նա ասել է, որ եթե շարունակենք փողոցներ փակել, ապա ավելի վատ կլինի ու կուշացնի հանդիպումը»,- ասում է Գոռի մայրը՝ Ռուզաննան։

Զոհվածի մայրը վստահեցնում է, որ 15 զինծառայողների ծնողները պայքարելու են, որ իրական մեղավորները պաատասխան տան։

«Մենք կհարգենք Ցեղասպանության զոհերի հիշատակը, որովհետև մեր տղաներն էլ զոհ դարձան։ Մենք չենք նմանվի մարդակեր-մարդասպաններին։ Խորհրդականի հետ այլևս հանդիպելու կարիք չկա, որովհետև Փաշինյանը պետք է նայի մեր աչքերի մեջ ու պատասախան տա։ Մեր տղաները հզոր ու ընտրյալ են եղել։ Այդ կորուստը հայ ազգինն է։ Իմ տղայի մասին ասում էին՝ Դիլիջանի ապագա ճարտարապետ»,- ասում է մայրը։

Գոռ Մարտիրոսյանը Դիլիջանից էր։ Նա ունի մեկ քույր՝ 15-ամյա Անգելինան։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը