copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 22-04-2023

Գերմանիան ռուս դիվանագետներին զանգվածաբար արտաքսելու որոշում է կայացրել. ՌԴ ԱԳՆ

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել զանգվային կերպով արտաքսել երկրում գործող ռուս դիվանագետներին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

Պաշտոնական Մոսկվան ընդգծել է, որ այս քայլով Բեռլինը վարում է ռուս-գերմանական հարաբերությունների ողջ կառույցը ոչնչացնելու քաղաքականություն։

«Գերմանական իշխանությունները որոշում են կայացրել Գերմանիայում ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցների հերթական զանգվածային արտաքսման մասին: Մենք խստորեն դատապարտում ենք Բեռլինի այս գործողությունները, որոնք շարունակում են անհարգալից կերպով ոչնչացնել ռուս-գերմանական հարաբերությունների ողջ կառույցը, ներառյալ դրանց դիվանագիտական ​​հարթությունը»,- ասվում է հայտարարությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ գերմանական կողմը, չնայած իր կողմից բազմիցս տրված հավաստիացումներին, որ չի ցանկանում գովազդել այս պատմությունը, խախտել է դրանք՝ տեղեկացնելով իր մտադրության մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք պարբերաբար օգտագործվում են «վերահսկվող արտահոսքեր» և ապատեղեկատվության լցոնումներ կազմակերպելու համար։ Բացի այդ պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ «հայելային» պատասխան կտա Բեռլինից ռուս դիվանագետների զանգվածային արտաքսմանը։

«Որպես Բեռլինի թշնամական գործողությունների արձագանք՝ ռուսական կողմը որոշել է պատասխանել Ռուսաստանից գերմանացի դիվանագետների արտաքսմանը, ինչպես նաև էապես սահմանափակել մեր երկրում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների առավելագույն քանակը, ինչի մասին պաշտոնապես ծանուցվել է Գերմանիային՝ Ռուսաստանի Դաշնությունում դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրի հետ 2023 թվականի ապրիլի 5-ին ՌԴ ԱԳՆ-ում կայացած զրույցների ժամանակ»,-հայտնել են նախարարությունից։

Գերմանական Focus լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը նախատեսում է Բեռլինում հավատարմագրված ավելի քան 30 ռուս դիվանագետների անցանկալի անձ հայտարարել։ Ըստ հրապարակման՝ գերմանական անվտանգության ուժերը կարծում են, որ այդ դիվանագետներն օգտագործում են դիվանագիտական ​​կարգավիճակը՝ ապօրինի կերպով քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական ​​տեղեկատվություն ստանալու համար՝ հետագայում դիվերսիաների և ապատեղեկատվության տարածման համար: Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Սասեն չի հաստատել այս տեղեկությունը։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի