copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:07 22-04-2023

Սովորական... քպիզմ՝ վախի ու նյարդայնության երանգներով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ նախօրեին կատարվեց Ազգային ժողովում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Մյուս կողմից` տարօրինակ կլիներ և նույնիսկ՝ անլրջություն, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները դրսևորվեին այլ կերպ: «Սպեցնազով» վրա տվեցին ընդդիմադիրների վրա, «ազատագրեցին» ԱԺ ամբիոնը: Ինչպիսի՜ սխրանք: Իրականում դա ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով: Հանուն արդարության՝ ընդդիմադիրները տեխնիկատակտիկական լուրջ սխալ թույլ տվեցին. պետք է ծխարձակող ֆայերներ բերեին իրենց հետ և ծուխումուխ անեին ԱԺ դահլիճում, ինչպես տարիներ առաջ վարվել էին որոշ քպականներ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընդդիմադիր էին աշխատում: Ի դեպ, այն ժամանակ «նախկինները» նրանց այդ ծխարձակումների առթիվ ոչինչ չարեցին, ո՛չ ուժ կիրառեցին, ո՛չ էլ անգամ թեթևակի քաշքշել տվեցին, հասկանալի է, անվտանգության աշխատակիցների միջոցով:

Մինչդեռ... Այ, թող հիմա նախկինները նայեն ու սովորեն, թե ինչպես պետք է վարվեն իսկական «ժողովրդավարները», «ժողովրդավարության չեմպիոնները»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե ժամանակին իրավապահները հավուր պատշաճի, օրենքի տառին ու ոգուն համապատասխան անեին իրենց գործը, հազիվ թե երկիրն այս օրին հասներ: Այ, օրինակ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլողների «ամբոխը» հետևը գցած, գրոհում էր Հանրային ռադիոյի շենքը: Դա ռազմավարական նշանակության ու ռազմականացված հսկողության ներքո գտնվող պետական հաստատություն էր: Բայց... ինչ եղել՝ եղել է: Արդեն անցյալում է՝ թեկուզ ծանրագույն հետևանքներով:

Ի դեպ, մի քանի օր առաջ փաշինյանական քարոզիչներն ու այդ քարոզչության «դամքաշներն» ուղղակ զահլա տարան՝ «վայ, երկրի միջազգային հեղինակությո՜ւնը...» ծեքծեքուն բացականչություններով՝ ադրբեջանական դրոշալաթն այրելու կապակցությամբ: Մինչդեռ ավելի լավ կանեին՝ մտահոգվեին նույն այդ՝ գետնատարած «հեղինակության» համար թեկուզ ԱԺ-ում կատարվածի կապակցությամբ: Չնայած, ումից՝ ինչ ակնկալել: Այն ամենից հետո, ինչ բերել են մեր երկրի գլխին, խորհրդարանում կատարվածն ընդամենը դիպված է: Ուղղակի մի բան հաստատ պետք է հիշել. նետած բումերանգներն անպայման հետ են գալիս: Դրանք այս օրերին օդում ծանրացած ու կուտակված են, շատ է «քամի ցանվել»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր