copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:18 21-04-2023

Պարգևավճարները գոյանում են հարկերից․ Երևանում արտաքին գովազդի տուրքը թանկացել է 125%-ով

«Հունվարի 1-ից ուժի մեջ է Երևանում արտաքին գովազդի տուրքը 125%-ով թանկացելու որոշումը։ Այսինքն, Երևանի խանութների պատին, ապակուն փակցված 1 քառակուսի մետր գովազդի համար նախկին 2000 դրամի փոխարեն տնտեսվարողները վճարելու են 4 500 դրամ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ շահերի պաշտպան, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այս գումարն ուղղվում է քաղաքային բյուջե։

«Մենք տեսնում ենք, որ քաղաքային բյուջեն հաճախ ոչ նպատակային է ծախսվում, գերածախսեր են լինում, ու հիմա նման բեռ տնտեսվարողի վրա դնելը անհասկանալի է։ Ստացվում է, որ եթե օրինակ՝ մարդն ունի 3 քառակուսի մետրանոց գովազդ, ինչը միջին չափի գովազդային պաստառ է, ու նախկինում դրա համար վճարում էր 6000 դրամ, ապա հիմա վճարում է 13 500 դրամ։ Սա չի կարող բեռ չլինել փոքր խանութների համար, ցանկացած գումար բեռ է քաղաքացու համար, հատկապես, երբ խոսում ենք փոքր և միջին բզնեսի մասին։ Չնայած դրան՝ չեմ կարծում, որ այս փոփոխությունը քաղաքային բյուջեի համար էական ազդեցություն ունի, մինչդեռ մանր և միջին բիզնեսի համար, միանշանակ, էական բեռ է»։

Նա նաև նշեց, որ մինչ Երևանի ավագանու կողմից այս փոփոխությունն ընդունելը՝ ինքը՝ որպես ՓՄՁ շահերի պաշտպան, տեղյակ չի եղել նման քննարկումների մասին։

«Իշխանությունները չեն դադարում ասել, որ բյուջեի լուրջ հավաքագրումներ ունեն, որ գումարի խնդիր չունեն, տնտեսական մեծ աճեր ունենք, բայց սրան զուգահեռ տեսնում ենք, որ փոքր և միջին բիզնեսի վրա ևս մեկ թաքնված հարկ են դնում, իսկ այլևս ոչ միայն ՓՄՁ-ի վրա դրված հարկ է, այլ նաև բոլոր քաղաքացիների, քանի որ բիզնեսը այդ գումարը ամեն դեպքում հետ է ստանալու քաղաքացիներից»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել