Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:40 21-04-2023

«Սյունյաց ողջույնների» գործը ավարտական փուլում է․ ապացույցները ոստիկանների ցուցմունքներն են

«Սյունյաց ողջույնների» գործով արդեն 2 տարի ընթացող դատական նիստը ավարտական փուլ է մտել։ Այսօր հանրային մեղադրող դատախազը մեղադրական ճառով է հանդես եկել։

Oragir.News-ի հետ զրույցում գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը նշեց, որ գործով 10 մեղադրյալներից որևէ մեկը կապ չունի այդ օրվա վանկարկումների հետ։

«Այդ 10 անձինք քաղաքական գործիչներ են, գործիչների հարազատներ, դրանով պայմանավորված էլ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում, բռնաճնշումներ են իրականացվում։ Արդեն 2 տարի է՝ մենք այս պրոցեսում ենք ու անիմաստ ժամավաճառությամբ ենք զբաղվել։ Ցավալին այն է, որ մենք բոլորին համոզում ենք, թե ինչ խտրական արդարադատություն է իրականացվում Հայաստանում։ Նա ընդգծեց, որ գործով որևէ ապացույց չի ներկայացվել։

«Կան միայն ոստիկանների ցուցմունքներ, աղբ, շիշ, որը գործերին կցել, դարձրել են ապացույց»։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ասաց, որ գործով անհատականացնող ապացույցներ դատախազությունը չունի։

«Դատախազը հարցեր էր տալիս՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ այդ օրը ինչ -որ բան է եղել, որը քրեորեն պատժելի է, բայց եթե անգամ քրեորեն պատժելի արարք է տեղի ունեցել, թե որքանով է այդ արարքները վերաբերելի ինձ կամ գործով անցնող մյուս մեղադրյալներին, որևէ ապացույց չկա։ Ավելին, քրեական գործի նախաքննական ավարտ հայտարարելուց հետո բերել են որպես վկա մի ոստիկանի, ով իբրև թե ինձ տեսել է հայհոյելիս, դա ապացուցում է մի բան, որ իրենք այլ ապացույց չեն ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել