copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:47 21-04-2023

Պատմությունը կրկնվում է, նույն հանձնաժողովը և նորից թիրախում ընդդիմադիր կին գործիչ է

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետեւյալ կարգով, մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը. մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ, հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ մշտական հանձնաժողովի նախագահ:

Ելույթից հետո կարող են լինել հարցեր, մտքերի փոխանակություն եւ մինչեւ 15 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, մասնավորապես՝ նախորդ գումարման խորհրդարանում իշխանությունը ֆեյսբուքյան ստատուսի պատճառով դադարեցրել էր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Պատմոթյունը կրկնվում է, նույն հանձնաժողովը եւ կրկին թիրախում ընդդիմադիր կին գործիչ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ