Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:19 20-04-2023

Ձեռք չի տալիս կծիկը բացել, քանի որ շատ բան կբացահայտվի. Ֆիրդուսիի բնակիչ

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Ամիրխանյանը խոստացել է շատ սեղմ ժամկետներում պատասխանել դիմումներին․ «Դիմումները, որոնք ներկաացրելենք մարտ ամսին, այսօր բանավոր ու ավելի կոնկրետ օրինակներով ենք ներկայացրել, ինքն էլ անակնկալի եկավ, որովետև թե՛ կառուցապատողը, թե՛ քանդողը շատ են բոլորի անունից խոսում։ Սպասենք իրենց արձագանքներին, պիտի մի քանի օրվա մեջ պատասխանեն։ Հիմա քննարկումներ են անում, որ կարողանան ծավալուն պատասխանել էդ ամեն ինչին։ Ասում են շատ ծավալուն է, չեն կարողանում շղթան բացել։ Մարդը համբերատար լսեց, գրանցումներն արեց, մենք էլ կասենք իրական շնորհակալություն, եթե տեսնենք, որ ստացել ենք մեր խնդիրների լուծումը»,- ասաց նա՝ հավելելով, որ ձեռք չի տալիս բացել կծիկը, քանի որ շատ բան կբացահայտվի։

Նա նշեց, որ իրենց հստակ ժամանակ չեն տվել, թե երբ կպատասխանեն, չեն էլ հավատում արդեն հստակ ժամկետի․ «Մեր բուն նպատակը՝ կառավարությանը դիմելով, հետևյալն է․մենք ասում ենք, որ էսքան խախտում կա, արձանագրեք, ընթացք տվեք։ Դուք գալիս, ապօրինի հանում եք մարդկանց տնից, Դուք եք իմ գույքի գինը որոշում, եկեք ես էլ Ձեր ապրանքի գինը որոշեմ, գամ, մտնեմ, ասեմ Ձեր մեքենան Լեքսուս ա, Ջիպ ա, ես 1200 դոլար եմ տալիս, վեկալեմ, գնամ․ բա դա նորմալ ա՞»։

Բնակչի խոսքով դա գերակա շահ չէ արդեն, դա անձնական շահ է․ «Թամանյանին են մեջբերում, գերակա շահը մատի փաթաթան են սարքել, անձնական շահ է դարձել։

Մենք էդ թաղամասի ժողովրդով, կարելի է ասել, մեծ տուն ենք։ Ասում ենք՝ ի՞նչ տարբերություն ձեր համար, տվեք, մենք մեր հաշվին մեր շենքը սարքենք, մենք էլ շահույթը կունենանք։ Դուք խի՞ եք գալիս մտնում մեր արանքը, մի հատ էլ լծակներ կառուցում, որ մեզ սանձեք։ Մենք ասում ենք՝ դու ո՞վ ես, մենք ծախողն ենք, էն առնողն ա, դու քիթդ եկել, խոթել ես մեր հարցի մեջ, որ ի՞նչ անես, ուզում ես դու էլ քո պատառը տանե՞ս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը