copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:45 20-04-2023

Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, բոլոր դաշնակիցները համաձայն են դրան. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես փոխանցում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը, Սթոլթենբերգը Կիևում հարգանքի տուրք է մատուցել պատերազմում մահացած ուկրաինացի զինվորականների հիշատակին, ինչպես նաև ստուգել է Կիևի կենտրոնական հրապարակում ցուցադրված ռուսական ռազմական տեխնիկան։

Ստոլտենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ եկել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով որոշում կայացնելու ժամանակ։ Ի պատասխան Ստոլտենբերն ասել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի օրակարգում ամենակարևոր հարցը կլինի Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցի քննարկումը։ «Ուկրաինայի ապագան եվրատլանտյան ընտանիքում է, Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, բոլոր դաշնակիցները համաձայն են դրան»,- ասել է նա՝ Ուկրաինայի նախագահին հրավիրելով Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու։

Հիշեցնենք, Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով պաշտոնապես դիմեց դաշինքին նախորդ տարվա աշնանը, այն բանից հետո, երբ պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում հանրաքվեներ անցկացվեցին, որոնց արդյունքներով այդ շրջանները միացան Ռուսաստանին։

Ուկրաինայի նախագահը միևնույն ժամաակ կոչ է արել Ստոլտենբերգին աջակցել Ուկրաինային ավելի առաջադեմ սպառազինությունների մատակարարմանն աջակցելու հարցում։ «Ես դիմել եմ Գլխավոր քարտուղարին՝ խնդրելով օգնել մեզ հաղթահարել մեր գործընկերների դժկամությունը որոշակի զինատեսակների, մասնավորապես՝ հեռահար, ժամանակակից ավիացիայի, հրետանու, զրահատեխնիկայի մատակարարման հարցում»,- ասել է նա։

Նկատենք, որ Ստոլտենբերգի այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ուկրաինական ուժերը պատրաստվում են իրենց գարնանային հակահարձակմանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի հրամանատարությունը պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների ազատագրման մի քանի ծրագրեր ունի, և ուկրաինացի զինվորականներն արդեն ճակատի որոշ հատվածներում հակահարձակողական գործողություններ են իրականացնում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին