copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:13 19-04-2023

Ով է և ինչ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխեն Շիրվանյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Աշխեն Շիրվանյանը ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, կենսաբանական գիտությունների թեկնածու է։

Շիրվանյանը 1998-2016 թթ․-ին եղել է Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնի գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների բաժնի գլխավոր մասնագետ, 2007-2015թթ.՝ ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Շիրվանյանը եղել է Միացյալ Ազգերի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության «Բրուցելյոզի վերահսկողությունը Հայաստանում» ծրագրի ազգային փորձագետ։ 2011-2012թթ․-ից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետ։

Եղել է «Խոզերի աֆրիկյան ժանտախտի հսկողությունը և համաճարակային իրավիճակը Հայաստանում» ծրագրի ղեկավարը։

2012-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վարչության Եվրամիության օրենսդրության մոտարկման բաժնի պետի պաշտոնը։ Այնուհետև զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վարչության պետի պաշտոնը, այնուհետև նույն բաժնի պետի պաշտոնը։

2019-2023 թթ․-ին եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ։ 2021-2023 թթ․-ին կատարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետի պարտականությունները։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում