copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 19-04-2023

ՌԴ փոխարտգործնախարարը և Թուրքիայի դեսպանը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել մերձավորարևելյան օրակարգի արդի հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի և թուրք-սիրիական միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման խնդիրների վրա՝ Աստանայի ձևաչափով համաձայնեցված սկզբունքներին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ