copy image url
Ներքին 3 տարի առաջ - 08:21 19-04-2023

Փաշինյանի թիկնապահները՝ ԱԺ դահլիճում. չի թաքցնում սեփական վախերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն այեւս չի կարողանում թաքցնել իր սեփական վախերը: Սրա մասին վկայում է նաեւ երեկվա՝ մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարան գալը: Փաշինյանն այս անգամ իսկապես գերազանցել էր ինքն իրեն. նախ՝ նրա՝ երեկվա խորհրդարան գալն աննախադեպ էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ վարչապետի մեծաթիվ թիկնապահներ հայտնվել էին ԱԺ դահլիճի ներսում:

Պատմության մեջ չի եղել դեպք, որ վարչապետի թիկնապահը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Փաշինյանն այս հարցում էլ է որոշել «պատմություն» կերտել: Ֆրակցիաների շարքերից յուրաքանչյուրի վերեւում կամ ներքեւում նստած էին նրա թիկնապահները եւ հսկում էին պատգամավորներին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ, բացի ՊՊԾ աշխատակիցներից, կանգնած են նաեւ Փաշինյանի՝ քաղաքացիական հագուստով, բայց զինված թիկնապահները: Այս աստիճան ուժեղացված անվտանգությունը վկայում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա: Փաստացի հեղափոխությունից հետո մետրոներով ու հեծանիվներով շրջող իշխանության ներկայացուցիչներն այլեւս առանց թիկնապահների քայլ չեն անում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում