Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:15 18-04-2023

«Գուբերնատոր Սամոն» Լորետ դե Մարում չհասցրեց ավարտել Մեծ եղեռնի հուշահամալիրը

Սամվել Բադալյանը, ում բոլորը ճանաչում էին «Գուբերնատոր Սամո» անունով, բացառիկ մարդ տեսակ էր։ Այսպես են նրան բնութագրում բոլոր ճանաչողները։

1989 թվականից հանուն Արցախի մեծ ներդրում ունեցած Սամվել Բադալյանը հանգամանքների բերումով մշտական բնակություն հաստատեց Իսպանիայում։ Անհանգիստ հայրենասերը օտար ափերում էլ չդադարեց գործել հանուն հայ ազգի։

Գուբերնատոր Սամոն մահացավ դարի հիվանդության՝ կորոնավիրուսի պատճառով։ Բազմաթիվ նպատակներ և անավարտ նախաձեռնություններ ուներ։ Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում կառուցում էր Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Պատրաստվում էր ֆիդայիների նկարներով հուշաքարեր տեղադրել։

Ռեժիսոր Սամվել Թադևոսյանը նկարահանել է «Լույսի կամուրջներ» 17 րոպեանոց աշխատանքը, որտեղ երևում է, թե ինչպես է քանդակվել հուշահամալիրի խորհրդանշական խաչքարը, ինչպես է խաչքարը օծվել և տեղափոխվել Իսպանիա։ Սամվել Բադալյանի ծննդյան օրը՝ ապրիլի 17-ը, Երևանում նշվեց մեծ շուքով։ Կայացավ ֆիլմի ցուցադրությունը։ Զինակից ընկերներն ու հարազատները խոսեցին նրա մասին։

«Հայրս մեծ սրտի տեր մարդ էր, իսկական տղամարդ, ամենաառաջինը՝ հայր, առյուծ ֆիդայի, ուղղակի տաղանդավոր մարդ էր, և ուշքն ու միտքը Հայաստանում էր»,- ասում է որդին՝ Սարգիս Բադալյանը։

Որդին շարունակելու է հոր գործը, և հուշահամալիրը անպայման կառուցվի։ Ասում է՝ Թուրքիան փորձել է խոչընդոտել, որ Լորետ դե Մարում չկառուցվի հուշահամալիրը, բայց արդեն բոլոր արտոնագրերը կան։

«Ես կավարտեմ գործը և աշխատելու եմ մեծ բացում անել, որ աշխարհից շատ հայտնի մարդիկ ներկա լինեն այդ օրը, և դա Եղեռնին նվիրված միջոցառում կլինի Իսպանիայում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել