Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:08 18-04-2023

Մինչև այսօր չկա մի հարց, որը մենք չենք լուծել, որովհետև փող չկա․ Փաշինյան

Ես մի անգամ մի արտահայտություն արեցի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, հիմա բանակի բարեփոխումն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում արվող բարեփոխումներին:

«Բացի ֆիզիկական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը ևս շատ կարևոր է։ Մենք ունենք խորը պրոբլեմներ, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի խնդիր է։ Մինչև այսօր չկա մի հարց, որը մենք չենք լուծել, որովհետև փող չկա։

Այսօր էլ մեզ ասում են՝ խաղաղությունը պարտադրում են: 1994-ին մենք հաղթեցինք, բա ինչո՞ւ չպարտադրեցինք։ Իմ կարծիքով խաղաղությունը ստեղծում են, եթե պարտադրելով է, այն ժամանակ ինչո՞ւ չպարտադրեցին»,- ասաց նա։

Պատգամավոր Վիգեն Խաչարտրյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչ ծրագրեր ունի Հայաստանը ՀՀ-ի ու Ադրբեջանի սպառզինության միջև առաջացած ճեղքվածքը բալանսի բերելու առումով։

«Մենք այդ ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց ես կարծում եմ, որ այդ հարցը հրապարակին չպետք է քննարկենք։ Այդ հարցերը ես պատրաստ եմ դռնփակ ռեժիմում քննարկել ոչ միայն քաղաքական թիմակիցների, այլև խորհրդարանական ընդդիմության հետ»,- նշեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը