copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 17:15 18-04-2023

Ըմբիշ Արսեն Հարությունյանը ջախջախել է թուրք մրցակցին

Զագրեբում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը:

Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, նա պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից:

Հրայր Ալիխանյանը (74 կգ ) 5:3 հաշվով հաղթել է մեկնարկային գոտեմարտում: Մուշեղ Մկրտչյանը պարտվել է մոլդովացի մրցակցին մեկնարկային գոտեմարտում:
Հիշեցնենք՝ ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ: Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որում 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:
Եզրափակչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը: ԵԱ-ի 1/2 եզրափակչում Ավագյանը գոտեմարտել է Հունաստանի ներկայացուցչի հետ և 10-12 հաշվով ցավալի պարտություն է կրել: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով հաղթանակի է հասել բուլղարացի Միխայիլ Գեորգևի նկատմամբ, քառորդ եզրափակչում արդեն Ավագյանը 5:1 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Այսպիսով, Ավագյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար:
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 5:8 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որում 1:2 հաշվով պարտվել է մոլդովացի ըմբիշին, իսկ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 0:8 հաշվով զիջել է գերմանացի Էրիկ Սվեն Թայլեին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը