copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:50 18-04-2023

Ադրբեջանցուն որոշել են «մաքրե՞լ» հանցանքից, որ Փաշինյանը սուտ դուրս չգա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանությունից հետո կոմբինատի պահնորդների համազգեստը փոխելու որոշում է կայացվել։ Բանն այն է, որ պահնորդները հատուկ հագուստ են կրել՝ Պակիստանի արտադրության, որը զինվորական համազգեստի է նման։ Կոմբինատի ղեկավարությունը ենթադրել է, որ հնարավոր է ադրբեջանցիներին թվացել է, թե զորամասի կամ բանակի դիրք է դիմացը, դրա համար են կրակել։ Ուշագրավ է, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որեւէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։ Այն դեպքում, երբ պաշտոնատարները դեպքի օրը հաստատում էին փաստը, դիցուք, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր Հ1-ի եթերում ասել. «Ինքն է արել, այո՛»։

Իսկ ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից հետո ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, որ սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ: Ըստ ամենայնի, ադրբեջանցուն որոշել են «մաքրել» հանցանքից, որ Նիկոլ Փաշինյանը սուտ դուրս չգա։ Նա դեպքից ժամեր առաջ ԱԺ-ում վստահեցրել էր, թե Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները դիվերսանտներ չեն, այլ հալածյալներ են, որոնք սահմանն անցել են` փախչելով զինծառայողների խոշտանգումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի