copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:22 18-04-2023

Վերելակների մասին՝ տարբեր խոստումներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Երեւանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։

Նկատենք, որ այսպիսի տեղեկատվություն նոյեմբերին հայտարարել էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Սակայն նկատենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 14-ի կառավարության նիստում տեղեկացրեց, որ 2023-ին ծրագրվում է փոխարինել 100 վերելակ համայնքային բյուջեով ու եւս 473 վերելակ՝ կառավարության ֆինանսավորմամբ։

Միեւնույն ժամանակ «Սիվիլնեթ»-ը նկատում է, որ այժմ քաղաքապետարանի կայքում տեղադրված է միայն 500 վերելակի ձեռք բերման մրցույթ։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը, թե՝ «մենք Երեւանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա», չի համապատասխանում իրականությանը։ Փաստացի խոստացված 700 վերելակից այժմ պլանավորվում է տեղադրել 573-ը, սակայն մրցույթ հայտարարված է միայն 500-ի մասով»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում