Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:17 17-04-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ և մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։
Հանրապետության նախագահը նշել է, որ լինելով աշխարհահռչակ երգչի վաղեմի երկրպագուն, մշտապես բարձր է գնահատել նրա բացառիկ կարիերան միջազգային ամենահեղինակավոր բեմերում, համագործակցությունն արվեստի համաշխարհային մեծությունների հետ, տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն ու կապերը։

«Այսօր, երբ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության զարգացման մասին, կարևորում ենք մարդուն, իսկ դուք այն մարդկանցից եք, ով իր գործունեությամբ, իր տաղանդով լավագույնս է ներկայացնում մեզ և մեր մշակույթը: Գնահատելի է նաև այն, որ անկախության տարիները Դուք անցկացրել եք պետության հետ, Ձեր ստեղծագործական գործունեությունը ծավալելով հայրենիքում, միաժամանակ հանդես գալով նաև աշխարհի տարբեր բեմերում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Բարսեղ Թումանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր գործունեությունը խարսխված է հայ ազգային մշակույթի լավագույն ավանդույթների պահպանության ու հանրահռչակման սկզբունքների վրա:

Զրույցի ընթացքում քննարկվել են ազգային մշակույթի ակունքների վերհանման ու մշակութային քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր:

Ընդգծվել է մշակույթի ազգային հայեցակարգի ձևավորման կարևորագույն դերն ազգի դիմադրողականության և միջազգային հեղինակության բարձրացման հարցում: Հանրահայտ երաժիշտը նշել է, որ աշխարհին ներկայանալու լավագույն տարբերակը մշակութային ինքնության և յուրահատկության պահպանությունն ու հանրահռչակումն է:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան մշակութային միջավայրում և հատկապես օպերային երգարվեստում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Հանրապետության նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել դասական երաժշտության ու երկրի մշակութային կյանքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել