copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 17-04-2023

Իսրայելն Իրանի և Ադրբեջանի ընդհանուր թշնամիներից մեկն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ երբ խոսքը վերաբերում է արտաքին հարաբերությունների զարգացմանը, Թեհրանը չի սահմանափակվում կոնկրետ տարածաշրջանով, կամ դաշինքով։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Քանաանին շեշտել է, որ ներկայումս միջազգային պայմանները փոխվել են, և աշխարհի քաղաքական և անվտանգության դասավորություններում ուժերի հարաբերակցության փոփոխություններ են նկատվում։ Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը, հաշվի առնելով Իրանի ազգային կարողությունները և տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, փորձել է իրացնել երկրի ազգի շահերը։

Պաշտոնյան հայտնել է, որ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում Իրանը չի սահմանափակվում կոնկրետ տարածաշրջանով, կամ կոնկրետ դաշինքով։

Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբա համաձայնագրին՝ նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկիրը կշարունակի հարաբերությունների զարգացման ուղին բոլոր երկրների հետ, որոնք պատրաստ են բարեկամական հարաբերություններ հաստատել Իրանի հետ՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի սկզբունքի հիման վրա։

Քանաանին հայտնել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններն ունեն իրենց անկախ բնութագրերը և կապ չունեն Իրանի միջուկայի գործարքի հետ։ Նա նաև հույս է հայտնել, որ փուլ առ փուլ ականատես կլինեն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ քաղաքական, տնտեսական և հասարակական տարբեր ոլորտներում։

Ինչ վերաբերում է իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությանը, Նասեր Քանաանին նշել է, որ Իրանը և Ադրբեջանը թշնամիներ ունեն, իսկ Իսրայելը երկու մուսուլմանական երկրների ընդհանուր թշնամիներից մեկն է։ Նրա համոզմամբ՝ իրանա-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև իսլամական երկրների հետ հարաբերությունների հարցում պառակտում և անկայունություն ստեղծելն, ինչպես նաև առկա վեճերի սրումը Իսրայելի ռեժիմի մոտեցումն է։

Նա հավելել է, որ Իրանը շեշտը դնում է բարիդրացիական հարաբերությունների, բարեկամական հարաբերությունների և փոխադարձ հարգանքի վրա։





Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի