copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:58 15-04-2023

Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին. Արայիկ Հարությունյան

Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել:

Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել ,ու տեղի ունեցավ այս միջադեպը:

Այդուհանդերձ, այնքան աշխատանք է կատարված, որ վստահ եմ՝ ապրիլի 23-ին, երբ կավարտվի առաջնությունը, մեր գործընկերները կարձանագրեն, որ խնդիրը լուծված է շատ բարձր մակարդակով:

Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին:

Շնորհակալություն հանդիսատեսին ակտիվության համար, հեռուստադիտողին՝ լավ արձագանքների: Այսօր տեսել եմ մեր մարզիկներին, լավ տրամադրությամբ գնում էին մարզման: Բացման այս արարողությունը, մրցաշարի բարձր մակարդակը նաև նրանց համար է, որպեսզի այլ երկրներում չխեղճանան, գլուխները բարձր ասեն՝ մենք մարզական լուրջ պետության ներկայացուցիչ ենք:

Ուստի, առաջիկա օրերին լցնենք տրիբունաները ու աջակցենք մեր մարզիկներին: Մեզ հաղթանակեր են պետք», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը