Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:11 15-04-2023

Մի օր մի պայմանական «դիզայներ» առաջարկելու է լուծում․ Հայաստանն ունի դիզայնի կարիք․ Վահե Հովհաննիսյան

Ինչ վերաբերում է երեկվա՝ մյուս հարևանի դրոշին, ապա դա հետաքրքիր է այլ հարթության մեջ. մեր՝ ամենօրյա դարձած մղձավանջի ելքն էլ մի օր նման մի անակնկալով է լինելու։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում:

«Անի, Բանի և այլ վրացական տառեր

Վրացական այբուբենի առաջին չորս տառերի անվանումները (մեր՝ Այբ, Բեն, Գիմ, Դա) հնչում են այսպես. Ան-Բան-Գան-Դոն կամ Անի-Բանի-Գան-Դոնի։

Եթե հավատանք հիպոթեզին, որ վրաց այբուբենը նույնպես Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, ապա հավանորեն Ուսուցչապետը դարերի հեռվից կանխատեսել ու փորձել է նախազգուշացնել մեր այսօրվա վիճակի, մեր բարքերի, քծնելու, կոնֆորմիզմի հատկանիշների, ամենօրյա զոհերի ֆոնին քեֆ անողների, ոչնչից չամաչող «հեղափոխականների» և գործարքի գնացող «հակահեղափոկանների», հանդիսատես-կոնֆորմիստների առատության, զոհվածների ծնողների վրա կարմիրբերետավորներ բաց թողնողների, Արցախի շրջափակումը լրահոսի սովորական տող սարքածների, երկրի հարստությունը գրպանած և արտերկրում ապահով պահ տվածների, բազմաթիվ այլոց ու բազմաթիվ այլ երևույթների մասին։

Մաշտոցի հուշումը ցավոտ է, բայց նաև ստիպում է, որ անբան, բայց տաղանդավոր աշակերտի պես մի օր ուսուցչին ապացուցենք մեր՝ մի բանի պետք լինելը։ Հետևություն՝ սովորեք վրացերեն։ Դեռ, ցավոք, պետք կգա։

Ինչ վերաբերում է երեկվա՝ մյուս հարևանի դրոշին, ապա դա հետաքրքիր է այլ հարթության մեջ. մեր՝ ամենօրյա դարձած մղձավանջի ելքն էլ մի օր նման մի անակնկալով է լինելու։ Դասական, տիտղոսային, ռեսուրսային, սպառված միավորներից լուծում չի լինելու։ Մի օր մի պայմանական «դիզայներ» առաջարկելու է լուծում։ Հայաստանն ունի դիզայնի կարիք»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան