copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:43 14-04-2023

ԵՄ-ն պատրաստվում է ներդնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը


Եվրամիությունը պատրաստվում է ներդնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Այս մասին հինգշաբթի օրը CNBC-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալի շուկաների հարցերով եվրահանձնակատար Մեյրեդ ՄակԳինեսը։

«Եվրոպան ներկայացրել է պատժամիջոցների 10 փաթեթ, կլինի ևս մեկը»,- ​​ՄակԳինեսի խոսքերը մեջբերում է CNBC-ի կայքը։

Եվրահանձնակատարը նշել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է լինելու առաջին հերթին սահմանափակող միջոցները շրջանցելու փորձերի դեմ պայքարին։

«Մենք պետք է համոզվենք, որ նրանք (Ռուսաստանը,- նշում է ՏԱՍՍ-ը) հնարավորություն չեն ունենա շրջանցել մեր պատժամիջոցները»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Politico թերթի եվրոպական խմբագրությունը հայտնել էր, որ ԵՄ-ն կսկսի քննարկել պատժամիջոցների 11-րդ փաթեթի ներդրման հարցը կաթոլիկ Զատիկից հետո, որը նշվել է անցյալ շաբաթավերջին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ավելի վաղ հայտարարել էր, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ուղղված է լինելու դրանք շրջանցելու տարբեր մեթոդներին հակազդելուն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը