copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 13-04-2023

Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը բացվի, ապա դա կաթվածահար կանի Իրանի առևտուրը. իրանցի փորձագետ

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Մոթլաղը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը բացվի, ապա դա կաթվածահար կանի Իրանի առևտուրը։ Ինչպես փոխանցում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, այս մասին իրանցի փորձագետն ասել է Nod Economic պարբերականին տված հարցազրույցում։

Փորձագետը շեշտել է, որ եթե «Զանգեզուրի միջանցք»-ը ստեղծվի, ապա կփակվի միջազգային միջանցքներում դերակատարություն ունենալու Իրանի ճանապարհը։ Նա նաև նշել է, որ այդ պարագայում Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգիստը գործնականում անօգուտ կդառնա և կաթվածահար կանի Իրանի առևտուրը։

Մոթլաղը միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Կովկասի ճգնաժամերի հետնաբերում գտնվում է բրիտանական British Petroleum ընկերությունը, որի նպատակն է թալանել Կասպից ծովի նավթի և գազի պաշարները: Նրա խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմը նույնպես տնտեսական արմատներ ունի, քանի որ բրիտանական կառավարությունը ձգտում է տիրանալ Կովկասի ոսկու հանքերին։

Փորձագետը հավելել է, որ սխալ քաղաքականության պարագայում Հյուսիս-Հարավ միջանցքում իրանական ողջ բիզնեսը կհայտնվի Ադրբեջանի նախագահ Ալիևի մաֆիոզ ընտանիքի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ Թեհրանը բազմիցս հայտնել է, որ դեմ է տարածաշրջանային երկրների սահմանների փոփոխությանը, իսկ հայ-իրանական պետական սահմանն իր համար կարմիր գիծ է հանդիսանում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ