copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 13-04-2023

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինան աջակցում էր Ադրբեջանին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Յելկա Ցվիյանովիչի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են իրականացրել։

Ալիևը հայտնել է, որ Ցվիյանովիչի հետ համակարծիք են եղել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցում։ Նրա խոսքով՝ այսուհետ Ադրբեջանի և Բոսնիա և Հերցեգովինայի հարաբերությունները շարունակելու են զարգանալ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ հատկապես քաղաքական մակարդակով անցկացված խորհրդակցությունները և բանակցությունները երկկողմ հարաբերությունները հասցրել են բարձր մակարդակի։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկու երկրները միջազգային կազմակերպությունների շրջանակներում բոլոր հարցերում աջակցել են միմիյանց, և այդ աջակցությունը զգացվում է նաև այսօր։ Նա շեշտել է, որ հատկապես այսպես կոչված «օկուպացիայի ժամանակաշրջանում» Ադրբեջանի համար շատ կարևոր էր իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Բոսնիա և Հերցեգովինայի դիրքորոշումը։

Ադրբեջանի ղեկավարը կարևոր է նաև, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, իր խոսքով, «Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը» Բոսնիա և Հերցեգովինան հաստատակամորեն աջակցեց երկրին այդ հարցում։

«Սա բարեկամության և եղբայրության դիրք է, որի համար մենք երախտապարտ ենք Ձեզ»,- ասել է նա: Նա միևնույն ժամանակ նկատել է, որ Ադրբեջանն իր հերթին միանշանակորեն պաշտպանել է Բոսնիա և Հերցեգովինայի շահերը բոլոր հարցերում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հարցում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում