copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:26 13-04-2023

Այս թեղիներն ապրել են իրենց կյանքը, փոխարինում ենք ավելի ֆունկցիոնալ` սոսի ծառատեսակով․ Արմեն Բեգոյան

Այս պահին Սայաթ-Նովա պողոտայում իրականացվում է կենսունակությունը կորցրած թեղի տեսակի ծառատեսակների փոխարինումն ավելի ֆունկցիոնալ` սոսի ծառատեսակով, որի և՛ կյանքն ու ավելի երկեր` մի քանի հարյուր տարի, և՛ շատ մեծ ֆունկցիոնալություն ունեցող ծառատեսակ է։ Այս մասին այսօր Սայաթ-Նովա պողոտայում ծառահատման աշխատանքներն իրականացնելիս ասաց Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։

Հարցին` արդյո՞ք ճիշտ են ըտրել ժամը, երբ մարդիկ գնում են աշխատանքի ու խցանումներ են սռաջացել, Բեգոյանն ասաց.

«Մարդիկ եղան, որ առաջարկեցին գիշերով անել, բայց մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք աշխատակիցների հետ և ես իրավունք չունեմ աշխատակիցներին գիշերային ժամերին հրավիրելու աշխատանքի»։

Արմեն Բեգոյանը նաև նշեց, որ հեռացվող թեղի ծառատեսակները նույնիսկ սաղարթ չունեն․ «Կխնդրեմ նկարեք` որոշ մասնագետների կարծիքներից։ Այս ծառերը սաղարթ չեն ձևավորուն։ Նրանք, ինչպես ամեն բան բնության մեջ, ապրել են իրենց կյանքը և մեր գործողություններն ուղղված են մեր բնակիչների առողջությանը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին