copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 13-04-2023

Պարգևատրվել են անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որքան էլ մոտ հինգ տարի շարունակ օրվա իշխանությունների կողմից ամեն ինչ արվել է բանակը թուլացնելու, վարկաբեկելու ուղղությամբ, այնուամենայնիվ, թե՛ Հայաստանի զինված ուժերը, թե՛ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, հերոսաբար լուծում են իրենց խնդիրները:

Դրա վկայությունն են նաև վերջին օրերին ադրբեջանցիների ահաբեկչական գործողություններին, սադրանքներին տրված անհրաժեշտ պատասխանները: Հիմա, առավել քան երբևէ, մեծապես կարևորվում է բանակին, հերոսաբար դիմադրող զինվորականներին քաջալերելն ու աջակցելը: Ի մասնավորի, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 5-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ արագ արձագանքած և անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները դրամական պարգևատրում են ստացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից:

Հիշեցնենք, որ այդ օրը ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել