copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 12-04-2023

Էրդողանի մրցակիցը գերազանցում է նրան, սակայն ԱԺ ընտրություններում առաջատարը Էրդողանի ուժն է

Թուրքիայում գործող Yöneylem վիճակագրական ընկերությունը մարտի 27-ից 29-ը երկրում կայանալիք համպետական ընտրությունների վերաբերյալ հերթական հարցումն է անցկացրել, որին մասնակցել է ընդհանուր թվով 2655 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության թվիթերյան պաշտոնական էջից։

Հաղորդվում է, որ մի շարք փորձագետների համոզմամբ՝ նախագահական ընտրությունները կկայանան երկու փուլով, սակայն երկրորդ փուլում թեկնածուներից մեկի հաղթանակի համար չափազանց կարևոր կլինի ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը։

Այսպիսիով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չնայած զգալի ձայներ է կորցրել, այնուամենայնիվ շարունակում է առաջին տեղը զբաղեցնել և վերջին հարցմամբ բարելավել է իր ցուցանիշները։ Կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 35%-ը, մինչդեռ նույն ընկերության կողմից կողմից մարտի 18-20-ը անցկացված հարցման համաձայն՝ կուսակցության վարկանիշը կազմում էր 30.2%։ ԱԶԿ-ի կոալիցիոն դաշնակից, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 6.3%-ը, ինչը նախորդ հարցման ցուցանիշից ավել է 0.4%-ով։

Հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 27.6%-ը, մինչդեռ նախորդ հարցման ժամանակ այս ցուցանիշը կազմում էր 24.2%։ ՀԺԿ-ի դաշնակից ազգայնական «Լավ» կուսակցության վարկանիշը կազմում է 9.5%, որը նախորդ հարցման համեմատ աճել է 1.5%-ով։

Այսպիսով ԱԶԿ և ԱՇԿ-ի ձևավորած «Ժողովուրդ» դաշինքի ձայները կազմել են 41․3%, իսկ ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքինը՝ 37․1%։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին ապա հարցվածների 43․8%-ը նշել է, որ կքվեարկի ընդդիմության միասնական թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 39․2%-ը՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Նախորդ ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8․6, իսկ ծագումով ադրբեջանցի Սինան Օղանի օգտին՝ 2․7%-ը։ Չկողմնորոշվածների և ընտրությանը մասնակել չցանկացող քաղաքացիների թիվը կազմում է մոտավորապես 5%։

Միևնույն ժամանակ Հանրային կարծիքի ուսումնասիրության համաշխարհային ասոցիացիան հայտնում է, որ այս հետազոտությունում բացակայում է տեղեկություն այն մասին, թե ով է ֆինանսավորում տվյալ սոցհարցման անցկացման համար, որը սոցհարցման կարևորագույն պայմաններից մեկն է։








Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի