copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 04-05-2023

Թուրքիայում Էրդողանի գլխավոր մրցակիցը վարկանիշով շարունակում է գերազանցել վերջինիս

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տարբեր հետազոտական ընկերությունների կողմից շարունակվում է հանրային կարծիքի ուսումնասիրությունները։ Ermenihaber-ն ուսումնասիրել է Թուրքիայում գործող 9 հետազոտական ընկերությունների կողմից (Yöneylem, MAK, ArtıBir, ORC, Optimar, TEAM, AR-G, Aksoy, Metropoll) կողմից ապրիլ ամսվա ընթացքում իրականացված սոցհարցումների տվյալները և ներկայցրել դրանց միջինացված տվյալները։

Հարցումների միջինացված արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատրաստ է քվեարկել հարցվածների 43.9%, իսկ ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 48.5%-ը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ ավելի բարձր է իշխող Ժողովուրդ դաշինքի վարկանիշը, որն ընդգրկում է Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում, գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում, Նոր բարօրություն և Մեծ միասնություն կուսակցությունները: Միջինացված տվյալներով Ժողովուրդ դաշինքի վարկանիշը կազմում է 43.4%, իսկ ընդդիմադիր Ազգ դաշինքի վարկանիշը, որի մեջ ընդգրկված են Հանրապետական-ժողովրդական, Լավ, Ժողովրդավարություն և առաջընթաց, Երջանկություն, Ապագա, Ժողովրդավարական» կուսակցությունները, կազմում է 39․9%։

Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը, որը նախագահի թեկնածու չի առաջադրել և արդեն կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քեմալ Քըլըչդարօղլուին։ Աշխատանք և ազատություն դաշինքի վարկանիշը կազմում է մոտավորապես 12․1%։ Աշխատանք և ազատություն դաշինքի մեջ են մտնում Կանաչների և ձախ ապագա, (կարճ՝ Կանաչ ձախ), Թուրքիայի աշխատավորական, Աշխատանք կուսակցությունները։ Կանաչ Ձախ կուսակցության ցուցակներով է ընտրություններին մասնակցելու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը փակման վտանգի տակ է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում