copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 18:22 12-04-2023

«Գրան Պրի»-ի է արժանացել նաև Երևանի մնջախաղի թատրոնը․ «Смешной Фестиваль»

Սույն թվականի ապրիլի 1-9-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ «Смешной Фестиваль» 19-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցեց նաև Երևանի մնջախաղի թատրոնը։ Փառատոնին մասնակիցներ կային Ռուսաստանի տարբեր քաղաքների թատրոններից, Ղրղզստանից, Ղազախստանից։



Մեզ հետ զրույցում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, որ փառատոնը մրցանակային չի եղել, և բոլորը ստացել են մասնակցության գրան պրի, բայց կազմակերպիչները հատուկ ուշադրության են արժանացրել Հայաստանի ներկայացուցիչներին և անգամ հոգացել են մասնակցության ֆինանսական ծախսերը։ Թեև փառատոնն իրենից ենթադրում է զվարճալի ներկայացումների բեմադրություն, սակայն մեր պատվիրակությունը ներկայացրել է դրամա։



«Խաղ» ներկայացումը շատ բարձր է գնահատվել փառատոնի կազմակերպիչների կողմից։ Ներկայացման հիմքում թագավորի և գեղեցկուհի պարուհու մասին պատմող արևելյան լեգենդն է։ Երիտասարդ արքան անհանգիստ է, բայց փորձում է հանգստություն պահպանել։ Թագուհին, ցանկանալով բարելավել իրավիճակը, որոշում է պալատ հրավիրել դերասանների։ Նրանք սկսում են վտանգավոր և գայթակղիչ խաղ, որը կոչվում է «Կյանք և մահ»՝ աստիճանաբար դրա մեջ ներքաշելով թագավորական զույգին։

Հարցին, թե ինչու է մեր թատրոնը ներկայացել փառատոնի ֆորմատին ոչ համապատասխան ներկայացումով, Ժիրայր Դադասյանը նշեց, որ նախ ներկայացման միջավայրը շատ գունեղ է, ստվերներով հարուստ, էկզոտիկ և բացի այդ, մասնակիցների թիվն ու ներկայացման համար նախատեսված դեկորները տեղափոխման համար ավելի հարմար են եղել, քան փառատոնի ֆորմատին համապատասխան, այս տարի Արտավազդ մրցանակաբաշխությանը լավագույն մանկական ներկայացում մրցանակին արժանացած «Ալիսը երազում» ներկայացումը, թեև Ժիրայր Դադասյանը հուսով է, որ հաջորդ փառատոնին կկարողանան հանդես գալ այս ներկայացումով։



Փառատոնի ընթացքում կազմակերպվել է նաև առանձին հանդիպում Ժիրայր Դադասյանի հետ, որի ընթացքում մյուս մասնակիցները հարցեր են հղել, հետաքրքրվել Երևանի մնջախաղի թատրոնի գործունեությամբ ու Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնով։ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը լիահույս է, որ հաջորդ տարի ԿԳՄՍՆ-ն կֆինանսավորի, և կկարողանան վերականգնել Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոնը, որը վերջին անգամ իրականացվել է 2019թ-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ