Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:17 12-04-2023

Թշնամուն տեսնելիս՝ պետք է ոչնչացնել, բայց մենք տեսանք, որ այդ կանոնը չի պահվում. Թագուհի Թովմասյան

Նախօրեին ՊՆ-ի տարածած տեսանյութը լավ ազդակ չէր մեր քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Գուցե մենք այդ կադրերը հրապարակել ենք, որ ցույց տանք, թե ինչքան համեստ կանգնած է հայ զինվորականը եւ ագրեսիան գալիս է ադրբեջանական կողմից: Բայց ես կարծում եմ, որ այդ տեսանյութը ուղղակի կարելի էր ուղարկել միջազգային կառույցներին, ցույց տալ իրավիճակը փաստերով, թե ինչ է կատարվում, բայց հանրությունը չտեսներ, թե ինչքան անգործունակ էին կանգնած մեր զինծառայողները եւ թշնամուն տեսնելիս չեն ոչնչացնում:

Դա լավ ազդակ չէ մեր քաղաքացիներին, որովհետեւ դասագրքային ճշմարտություն գոյություն ունի՝ եթե ցանկացած զինծառայող տեսնում է, որ թշնամին մոտենում է, նա այլ բան չունի անելու, քան ոչնչացնել թշնամուն: Բայց մենք տեսանք, որ երեկ այդ կանոնը չի պահվում, ես բացարձակ չէի ցանկանա, որ այդ տեսանյութը շրջանառվեր», - ընդգծեց պատգամավորը:

ԱԱԾ-ն նույն Տեղ գյուղի մասով օրեր առաջ հայտարարություն տարածեց, որ ինչ-որ քայլեր չեն իրականացնում, որպեսզի էսկալացիա չլինի, հիմա քայլեր չիրականացրեցին, բայց էսկալացիա, այնուամենայնիվ, փոքր մասշտաբով եղավ:

«Հիմա անընդհատ խոսել, որ մենք ոչինչ չենք անում, որ պատերազմ չլինի, ես կարծում եմ՝ ՀՀ-ն եւ ՀՀ զինված ուժերն ունեն մեկ քայլ անելու անհրաժեշտություն ու պարտականություն՝ այն է՝ երեկվանից ավելի հզոր լինել ու երեկվանից ավելի լավ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, որովհետեւ որեւէ մեկը դա չի անելու մեր փոխարեն:

Դուք գիտեք, որ կան եւ ԵՄ դիտորդներ, եւ ռուս զինծառայողներ այդ տարածքում, բայց որեւէ մեկի ներկայությունը Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները չի զսպում: Հետեւաբար, ոչ ոք մեզնից բացի, մեր հողը չի պաշտպանելու: Մենք պետք է պատրաստ լինենք, մենք չենք կարող խաղաղություն գոռալով պաշտպանել մեր հողը. մենք գոռում ենք խաղաղություն, իրենք նվաճում են մեր հողերը», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի