Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:22 28-07-2021

Գործող իշխանությունը պիտի պատասխանի, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, իսկ մենք չենք համաձայնում․ Թագուհի Թովմասյան

Այսօր Ադրբեջանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա համայնքների ուղղությամբ ինտեսիվ մարտական գործողություններ է իրականացրել, որի հետևանքով ՀՀ զինված ուժերը այս պահին պաշտոնական տվյալներով ունեն 3 զոհ և 3 վիրավոր։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող է պատմել Վարդենիսից, և ի՞նչ է կարծում՝ ինչի համար էր այս սրացումը սահմանին․ արդեն կան մեկնաբանություններ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է փաստաթուղթ ստորագրել, իսկ Ադրբեջանը ստիպում է այն ստորագրել:

«Ես կդժվարանամ ասել, թե ինչի հետևանք էին այս կրակոցները, կարող եմ ականատեսի աչքերով ասել, որ ողջ գիշեր կրակոցների ձայները լսելի էին, պայթյունների ձայները լսելի էին, ականների գըմփգըմփոցները․․․, միայն առավոտյան սկսեց ինտենսիվությունը պակասել ու դադարել։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում, չեմ կարող ասել, բայց լավ է, որ այն դիրքային կորուստը, որը մենք ունեցել էինք գիշերվա ընթացքում, առավոտյան հետ ենք վերցրել և մենք չունենք դիրքային կորուստ, սահմանային, տարածքային որևէ կորուստ, սակայն այս իրավիճակը, բնականաբար, խիստ մտահոգոիչ է ու պատասխանները երևի թե պետք է տա գործող իշխանությունը, թե ինչի շուրջ են պայմանավորվել, ինչ պայմանավորվածություն չի կատարվել, կամ ինչ են ուզում ադրբեջանցիները և մենք չենք համաձայնում, դրա համար ագրեսիա են ցուցաբերում, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Հարցերը շատ են, որոնց հասցեատերը, թերևս իշխանությունն է»,- ասում է Թագուհի Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել