Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 12-04-2023

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը կայցելի Թուրքիա

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամիհ Շուքրին ապրիլի 13-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Եգիպտոսի արտգործնախարարի այցի շրջանակներում կայանալիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։

Շուքրին փետրվարի 27-ին կրկին այցելել էր Թուրքիա՝ այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով համերաշխություն հայտնելու համար, և հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու հետ։ Եգիպտոսը նաև մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժից տուժածների համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Չավուշօղլուն Շուքրիի հրավերով մարտի 18-ին պաշտոնական այցով մեկնել էր Եգիպտոս։ Չավուշօղլուն առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան է, ով 11 տարվա դադարից հետո այցելել է Եգիպտոս։

Թուրք-եգիպտական հարաբերությունները լարվել էին 2013 թվականին, երբ Եգիպտոսի բանակը պաշտոնանակ արեց «Մուսուլման եղբայրներ» շարժման նախագահ, իսլամիստ գործիչ և Էրդողանի մտերիմ դաշնակից Մուհամեդ Մուրսիին։ Այդ ժամանակվանից սկսած Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:










Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան