copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:13 11-04-2023

Քննարկվել է ՀՀ-ՊՀԾ համագործակցության օրակարգը, Հայաստանում պարենային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլայշերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ՊՀԾ համագործակցության լայն օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը և հեռանկարային նախագծերը:

Անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ միջազգային հարթակներում ձեռնարկվող քայլերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը, այդ թվում՝ պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները՝ ընդգծելով ճգնաժամի հաղթահարման նպատակով միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում