copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:30 11-04-2023

Թշնամիներին սկուտեղի վրա մատուցվում են մեր երեխաները․ «Սև հովազի» հրամանատարը մեկ ելք գիտի

«Եղբայրս՝ Ռուստամ Գասպարյանը, իրականում ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 1-ին, բայց թե այն ժամանակ ոնց է եղել, հայրս անձնագրով սարքել է 1961 թվականի ապրիլի 11-ին»,-Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով եղբոր ծննդյան օրվա շնորհավորանքներին, ասաց «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը։



Հիշեց անմահացած եղբորն ու եղբորորդուն, պատմեց նրանց մասին․ «30 տարի շարունակ ցանկացած թեթև լարվածության, միջադեպի պարագայում, համազգեստը հագին, հավաքում էր «հովազներին» ու գնում մարտադաշտ։ Ինքն ապրում էր հայրենիքով։ Մեր նախնիները Վանից են։ Հիշում եմ՝ գնացինք, մեր տունը գտանք։ Ժանդարմներին ասում էր՝ ես եկել եմ էստեղ հետախուզության․ շուտով իմ հայրենիքը հետ եմ բերելու։ Թշնամաբար՝ բոլորիս երազանքները կոտրեցին։ 90-ականներին էր։ Եղբայրս ասում էր՝ հովազը հայկական լեռնաշխարհի ամենախորամանկ ու արագավազ կենդանիներից է։ Որսն անգամ չի էլ տեսնում հովազին։ Լուսահոգի Վազգեն Սարգսյանը ճանաչել է «Սև Հովազ» ջոկատը որպես Հայաստանի ամենամարտունակ ջոկատ»։

Սերոբ Գասպարյանը զայրացած է, ասում է՝ հայրենիքի սահմանները վտանգված են, իսկ սահմանային գյուղերում ՔՊ են ընտրում, ասում է՝ հանձնվող տարածքների բնակիչները Փաշինյանի ոտքերի տակ ոչխար են մորթում․ «Ասում են՝ թող հանձնի։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մի ազգ, որը 30 տարի շարունակ դեռ մանկապարտեզից երեխաներին սովորեցնում է՝ եթե խմես հայի արյուն, դրախտում տեղ կունենաս, չի փոխվի։ Սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ ասում են՝ թող հանձնի, մենք իրանց հետ հանգիստ կապրենք։ Պիտի հասնեն Երևան, ծեծեն բնակարանների դռները, խոշտանգեն իրենց երեխեքին, որ էս մարդիկ հասկանա՞ն»։

Ազատամարտիկը դեմ է խաղաղության պայմանագրի հետ կապված ցանկացած խոսակցության․ «Ոչ մի պայմանագիր, ոչ մի խաղաղություն․ մարդիկ հայ մորթելուց հաճույք են ստանում։ Թշնամիներին սկուտեղի վրա մատուցվում են մեր հայ գենը կրող երեխաները, որպեսզի մորթեն և դրախտում տեղ ունենան։ Իրենց կրոնավորների դաստիարակությունն է։ Սա ոսկրացած գաղափար է»։

Սերոբ Գասպարյանը իրավիճակից դուրս գալու մեկ ելք է տեսնում․ «Պետք է ժողովուրդը արթնանա․ այլ տարբերակ չկա»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում