copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:45 11-04-2023

Ի՞նչ է սպառնում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին, եթե զրկվի անձեռնմխելիությունից

Քրեական նոր օրենսգիրքն ունի ուղիղ արգելք առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից: Այս մասին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ ի՞նչ է սպառնում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին, եթե զրկվի անձեռնմխելիությունից, ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Տվյալ իրավիճակում ես երկու հանցակազմի մասին եմ խոսում՝ տվյալ դեպքում իդեալական համակցությամբ, այսինքն՝ մեկ արարքի հետևանքով՝ երկու քրեաիրավական հետևանքի առաջացում: Ֆորմալ առումով սա մեկ արարք է, մեկ ոչ մեծ ծանրության հանցագործություն, ուստի Քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակը կիրառել: Կիրառելի են մյուս պատժատեսակները, օրինակ՝ հանրային աշխատանք կամ տուգանք»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ