Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:35 11-04-2023

Հեռացող լինեինք՝ արդեն այստեղ չէինք լինի․ Աշոտավանի բնակիչ

Որ ասեմ մեր գյուղում ինչ-որ փոփոխություն կա՝ չէ։ Մարդիկ հանգիստ, իրենց առօրյայով ապրում են։ Վախի մթնոլորտ էլ չկա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։

«Ես ապրում եմ Աշոտավանում ու նմանատիպ որևէ բան չկա։ Ուղղակի ինչ-որ ադրբեջանցի է եղել։ Սկզբում հարևան գյուղում էր հայտնվել, հետո Աշոտավան գյուղում ու հայտնաբերվել է»,- ասաց նա։

ՄԵր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանցի զինվորականը իրենց գյուղ այցելել է քաղաքացիական հագուստով։

«Իմ իմանալով՝ Աշոտավան գյուղ միայն 1 հոգի է մտել, որին արդեն իսկ բռնել են։ Նրանով հիմա իրավապահ մարմիններն են զբաղվում։ Ուրիշ տեղեկություններ չունեմ»,- ասաց նա։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ գյուղում մթնոլորտը նույնն է, ադրբեջանցի զինվորականի հեռացումից հետո կյանքը շարունակվում է միևնույն հունով։

«Մեր գյուղում ընդամենը մի անձ է եղել քաղաքացիական հագուստով, որին տարել են։ Էնպես չէ, որ հատուկ ջոկատայիններ կամ մեծաթիվ խմբեր են մտել։ Գյուղի անվտանգությունն ապահովելու համար քայլեր տարվում են, բայց մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ իրենց գյուղի բնակիչներն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում են պայքարել։ Հեռանալու մասին չեն էլ մտածում։

«Մենք այն ազգն ենք, որը հավատարիմ է իր հողին, ջրին։ Նմանատիպ մարդ չկա, որ ինչ-որ մի ադրբեջանցու պատճառով լքի։ Այդ տարբերակը պարզապես բացառվում է։ Եթե լքելու լինեինք, արդեն իսկ լքած կլինեինք, բայց, ինչպես տեսում եք՝ այսօր էլ շարունակում ենք մնալ ու պայքարել»,- ասաց նա։

Աշոտավանի բնակիչն ասաց, որ Բնունիս գյուղն իրենց համայնքից մի քանի կիլոմետր հեռու է ու շատ մանրամասներ իմանալ չեն կարողացել։ Այդուհանդերձ, հավելեց, որ որոշ տեղեկություններ էլ տարածվում են, որոնք պարզապես խուճապ են տարածում։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան