copy image url
Միտք 3 տարի առաջ - 13:34 11-04-2023

Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում սահմանամերձ չհամարվող բնակավայրերի համար

Ադրբեջանական զինվորականների կողմից Հայաստանի սահմանն անցնելու երեկվա միջադեպը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Նույնիսկ եթե հավատանք մոլորվելու պաշտոնական վարկածին, պարզապես անթույլատրելի է այն փաստը, որ ադրբեջանցին հայտնաբերվել է սահմանից 15֊20 կմ ներթափանցելուց հետո, այն էլ ոչ անվտանգության մարմինների կողմից։

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ հայ-ադրբեջանական արևմտյան սահմանը 30 տարի է՝ փոփոխությունների չի ենթարկվել, և անվտանգության մասով խնդիրները պետք է ունենան գրեթե զրոյական ռիսկ։

Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն սահմանի, այլ նաև արդեն նույնիսկ սահմանամերձ չհամարվող բնակավայրերի համար։

Իշխանությունների առաջնահերթությունները շարունակում են հեռու մնալ անվտանգության համակարգի մարտահրավերներից՝ այդպես էլ չամրագրելով խաղաղության հասնելու միակ բանաձևը՝ ուժեղ և կայուն անվտանգության համակարգ։

Հայաստանն ունի մեկ առաջնային խնդիր՝ անվտանգություն, և բոլոր քայլերի վերջնակետը պետք է ուղղված լինի անվտանգության հզոր համակարգի ստեղծմանը», - գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը