copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:03 10-04-2023

«Պահանջում ենք Արցախի ապաշրջափակում»․ այս պահին թեժ իրավիճակ՝ Հայաստան-Արցախ ճանապարհին

Մի խումբ մարդիկ այս պահին գտնվում են Հայաստանից Արցախ տանող ճանապարհին։ Պահանջում են՝ շրջափակումից հանել Արցախը։ Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել միանալու Արցախի ապաշրջափակման պայքարին, որը, ըստ կազմակերպիչներից մեկի՝ «Համահայկական ազգային պայքար» շարժման ղեկավար Արթուր Վարդանյանի, ապաքաղաքական շարժում է, և այն ամբողջովին ուղղված է Արցախի ապաշրջափակմանը։

Նշեց նաև, որ տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի Երևանի փողոցներում կազմակերպվող ցույցերի հետ։

Արթուր Վարդանյանն ու շարժման համակիրները մի քանի շաբաթ առաջ Արցախի ապաշրջափակման պահանջով հայտարարություն են ներկայացրել ՄԱԿ-ի գրասենյակ, ԱԺ խմբակցություններ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։

Արթուր Վարդանյանը հայտնում է, որ փաստացի հարյուր քսան հազար հայ գտնվում է գերության մեջ։ Արցախը օր առաջ պետք է ապաշրջափակվի․ բավական է, հաշվենք օրերը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել