copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:45 10-04-2023

Տարածաշրջանային երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները. Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներն, ինչպես նաև տարածաշրջանային որոշ հարցեր։

Իրանական կողմը հայտնում է, որ անկեղծ և թափանցիկ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները։ Կողմերը նաև տեսակետներ են փոխանակել, որոնց ընթացքում ընդգծել են փոխադարձ հարգանքը բարիդրացիության, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ Իսրայելի կողմից իրականացվող դավադրությանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները։

Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է լրատվամիջոցների գործունեությունը երկու երկրների շահերին ավելի համահունչ կառավարելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը նշել է, որ կարևոր է հարգել Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականությունը, որը հիմնված երկրի ազգային շահերի և տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերությունների վրա։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին