Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:27 10-04-2023

ՔՊ խմբակցությունն այսօր նիստ կանի

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ կանցկացնի։

Oragir.News-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ ինչպես միշտ՝ այսօր էլ քննարկելու են հաջորդ օրը մեկնարկող նիստերի օրակարգի հետ կապված հարցեր:

«Դեռ հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընդգրկվելու օրակարգում։ Հանձնաժողովները քննարկված նախագծերը կուղարկեն, մենք էլ կքննարկենք դրանք»։

Հարցին, թե արդյոք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկվելու է՝ նա պատասխանեց, որ դեռ հայտնի չէ։

«Երեկոյան, երբ նիստը գումարենք՝ մեզ կասեն, որ նման բան կա։ Դեռ տեղեկություն չունենք»։

Անդրադառնալով վաղը կայանալիք վարչության նիստին՝ Աղազարյանն ասաց, որ իրենք այդ նիստից հետո միայն տեղեկանում են արդյունքների մասին։ «Մինչ այդ, թե ինչ է քննարկվում՝ չեն իմանում, դրա կարիքն էլ չկա»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել